ԱԻՄ-ն ասել է՝ ընտրություններին չենք մասնակցելու, միայն մեկ բացառություն կարող է լինել, որին արձագանքել է ԴՕԿ կուսակցությունը. Պարույր Հայրիկյան
Քաղաքական
17:47 07/04/2026
Հայաստան

ԱԻՄ-ն ասել է՝ ընտրություններին չենք մասնակցելու, միայն մեկ բացառություն կարող է լինել, որին արձագանքել է ԴՕԿ կուսակցությունը. Պարույր Հայրիկյան

«Մենք 9 անգամ ներկայացրել ենք Սահմանադրության պատրաստի նախագիծ՝ քաղաքակրթական բարձրագույն ձեռքբերում, Սահմանադրություն, որի ընդունումից հետո Հայաստանի քաղաքացին իսկապես  դառնում է  երկրի տերը, Հայաստանը դառնում է աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նա նշեց, որ «բացարձակ ժողովրդավարություն» անունով նախագիծը ներկայացվել է, սակայն 9 անգամ տարբեր հինավորումներում թաքցնում էին։

«Ի վերջո, երբ դատախազությունը հայտնվեց ծանր վիճակում, ասացին՝ փաստեր չենք գտնում։ 10-րդ անգամ փաստաթուղթը ներկայացնելով՝ ցույցի ուղեկցությամբ, իրենք ստիպված եղան ընդունել։ Արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ ստացել են, մեր առաջարկությունները նկատի կունենան»,- ասաց Հայրիկյանը։

Նա նշեց, որ խնդիրը վերաբերում է  բոլոր կուսակցություններին. «Գնալ ընտրությունների այն դեպքում, երբ ընտրությունները, ժողովրդավարությունն երաշխավորող օրենքն իշխանության չարաշահմամբ խախտվում է, դա նշանակում է  զբաղվել ինքնախաբեությամբ։ 

ԱԻՄ-ն ասել է, որ ընտրություններին չենք մասնակցելու, միայն մեկ բացառություն կարող է լինել՝ եթե տարբեր քաղաքական ուժերի հետ իմի ենք գալիս հանուն այն բանի, որ միասնական ուժերով գնանք բացարձակ ժողովրդավարության»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։ 

Նա նշեց, որ բանակցություններ ընթանում են, արդյունքներն էլ կան. «Քաղաքական ուժերը ոչ միայն պետք է ընդունեն բացարձակ ժողովրդավարության  համակարգի ճշմարտացիությունը, ազգօգուտ լինելը, նաև պետք է ազդարարեն իրենց ծրագրերում, որ դա իրենց նպատակների առաջնահերթ  խնդիրն է։

Մեր այս կոչին միայն արձագանքել է ԴՕԿ կուսակցությունը։ Ինչ զարգացում կունենանք, մենք դեռ կտեսնենք։ Դեռ բանակցությունների ընթացքում ենք»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԻՄ-ն ասել է՝ ընտրություններին չենք մասնակցելու, միայն մեկ բացառություն կարող է լինել, որին արձագանքել է ԴՕԿ կուսակցությունը. Պարույր Հայրիկյան