Թիվ 57 ավտոբուսի վարորդն Ավինյանի հրամանից հետո տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն
19:02 07/04/2026
Հայաստան

Թիվ 57 ավտոբուսի վարորդն Ավինյանի հրամանից հետո տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հրամանից հետո թիվ 57 երթուղու ավտոբուսներից մեկի վարորդն ուղևորներից մեկի հետ վեճի հետևանքով վատացել է, ապա տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ականատեսներից մեկը։

Մեր աղբյուրը տեղեկացրեց նաև, որ ուղևորները շտապօգնություն  են կանչել։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Աստարյանը հաստատեց, որ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ներկայացրեց, որ դա կապ չունի Ավինյանի հրամանով ստեղծված իրավիճակի հետ։ 

«Այսօր ունեցել ենք վարորդի ինքնազգացողության վատացման դեպք, որը վճարման կամ երեկվա խոսակցության հետ կապված որևէ կապ չունի, ճնշումն է բարձրացել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Մինչդեռ ականատես կինը հակառակն է պնդում։

Ճշգրտող հարցին, արդյոք հիվանդանոց  տեղափոխված վարորդը թիվ 57 համարի երթուղու ավտոբուսն էր վարում, Ասատրյանն ի պատասխան ասաց՝ այո։

Ի դեպ, ուղևորները բողոքում են, որ Ավինյանի հայտնի հրահանգի հետևանքով ավտոբուսներում իրավիճակը լարված է դարձել, անընդհատ վեճեր են առաջանում վարորդների ու ուղևորների միջև, վարորդները կանգառնում չեն բացում մեջտեղի ու հետևի դռները, ինչը ևս բողոքների ու դժգոհությունների տեղիք է տվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թիվ 57 ավտոբուսի վարորդն Ավինյանի հրամանից հետո տեղափոխվել է հիվանդանոց