Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխատանքից զրկվելը Հայաստանում իհարկե նույնիսկ պարզագույն՝ դրամի, կենցաղի խնդիր է բերում։ Բայց ՀՀ քաղաքացիները, որ սեփական ինքնա և համընդհանուր մարդկային արժեքների, արդարության խախտումները չընդունեցին, սեփական որոշմամբ դուրս եկան աշխատատեղերից, որոնք նիկոլի աչքի առաջ էին, ճնշող. հրամանների տակ... այլ քաղաքացիների հարգանքին արժանացան։
«Զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկման, համազգեստ կրելու կանոնների խախտման առթիվ Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին»,- հայտարարում է քննչականը:
Այս հայտարարությունը «աշխատում է» անգամ «համազգեստ կրելու» մեղադրանք տեսնել, բայց փաստն ու հետևաբար օրենքով նկատառած արդարությունը եկեղեցու միջադեպի գործով մեղադրյալներ Դավիթ և Միքայել Մինասյանների տան խուզարկությունում ոչինչ չհայտնաբերելով, այդ «միջադեպով», քրեական վարույթի քննիչ Հակոբկոխյանի բացատրությամբ՝ դրանք են իր ազատման դիմումի պատճառները։
Չկատարելով քպ-ի ճնշումները, դուրս գալ աշխաանքից դրանք չիրականացնելու համար, փաշինյանենց հնարավորությունները սեփական անմիտ սրտամատաձեռությունները աջուձախ տնկելով խաղերը իմաստազրելու համար։
Վատն այն է, որ այս՝ նիկոլական իշխանության բռնությունները մյուս քննիչներին չեն կանգնեցրել քննիչ Հակոբկոխյանի կողքին՝ նրա նույն գործունեությամբ։
Եվս մի աշխատանքազրկման մասին՝ նման ընտրությամբ։ Սակայն նախօրոք ասեմ, որ իմ նկատառությամբ աշխատանքից դուրս եկողի կողքը այլ կերպ պետք է կանգնել։
Կհիշեք՝ Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» հեռացնելու որոշում ու նիկոլ ընտրություն արել ու հրամայել է մարզի ղեկավարը։ Արմավիրի այդ մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։
Դրոշն Արցախի Հադրութի շրջանից զինծառայողներն էին ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ դրոշի վրա իրենց անունները գրելով։
Զինծառայողների Արցախի Հանրապետությունն ու փաշինյանի «ղարաբաղը», ծնվածն ու շինվածը չեն կարող մրցել՝ նիկոլությունը սարքած է, չկա որպես այդպիսին։
Սմբատյանը գտել է, որ պիտի աշխատանքից դուրս գալով պայքարել դրոշը հանելու հրահանգի դեմ։
Ճիշտս որ ասեմ՝ ինքն էլ է հարգանք ձեռք բերում։ Բայց որքան մտածեցի այս երկու տարբերակների մասին, որքան համեմատեցի իրար հետ, տարբերություն տեսա։
Դպրոցից երեխաների ուսուցումը, կրթությունը, դաստիարակությունը, արժեքները տեսնելն ու յուրացնելը ապահովողները, իմ եզրակացությամբ՝ չպետք է դուրս գան դպրոցից ու պետք է աշխատեն, ինչպես զիծառայողներն են պատրաստվում ծառայել՝ ԿԱՄԱՎՈՐ։
Հարյուրավոր դպրոցներ է փակում նիկոլիզմը, բոլոր մարզերում... հազարավոր զինծառայողներ է անտեսում փաշին-յանը։
Այստեղ նիկոլների համար չպետք է աշխատել ու ծառայել, բայց երեխաների ու Հայրենիքի համար՝ ԱՅՈ։
Անահիտ Ոսկանյան