Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աջակցելու եմ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ եզդիական համայնքի ներկայացուցիչ
Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախկին ղեկավար, եզդիական համայնքի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Խիրատ» մեդիայի խմբագիր Մուրազ Շամոյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Ես հավատում եմ, որ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիական համայնքը պետք է ունենան իրական մասնակցություն մեր երկրի քաղաքական կյանքում։
Մեր երկրի համար այս կարևոր փուլում ես իմ գիտելիքներով, փորձով և կարողություններով աջակցելու եմ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին՝ համոզմամբ, որ այդ ուժը կարող է դառնալ հանրային համերաշխության, արդարության և ուժեղ պետականության վերականգնման հիմքը Հայաստանում։
Հայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն․․․»։