Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իտալիայում վճարովի արձակուրդ են տրամադրում հիվանդ ընտանի կենդանուն խնամելու համար
Իտալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես թույլ է տվել մարդկանց վճարովի արձակուրդ վերցնել հիվանդ ընտանի կենդանուն խնամելու համար։
Այժմ գործատուներից պահանջվում է մինչև երեք օր վճարովի արձակուրդ տրամադրել, եթե աշխատողի շունը կամ կատուն հիվանդանա կամ անկի։
Նախկինում նման հնարավորություն տրվում էր միայն հարազատների հետ կապված ընտանեկան լուրջ հանգամանքների համար։
МИР 24-ի փոխանցմամբ, նոր օրենքն ընդլայնել է ընտանիք հասկացությունը՝ ընդունելով, որ շատերի ընտանի կենդանիների հետ վաղուց մտերմացել են։
Նշվում է, որ նման որոում կայացվել է հիմնվելով ոչ միայն ընտանի կենդանիների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության, այլև գիտական տվյալների վրա։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանի կենդանու կորստից հետո վիշտը կարող է տևել 6-12 ամիս: Այս ժամանակահատվածում մարդու կենտրոնացումը նվազում է, նրա հուզական վիճակը վատթարանում է, սոցիալական կապերը տուժում են, և ծանր սթրեսը կարող է ազդել նույնիսկ աշխատավայրում անվտանգության վրա:
Բացի այդ Իտալիայում կենդանուն պատշաճ կերպով չխնամելը կարող է դասակարգվել որպես «լքվածություն», սա հանցագործություն է , որի համար նախատեսվում է ազատազրկում։ Այսինքն՝ մարդը պարտավոր է մնալ հիվանդ ընտանի կենդանու հետ, հակառակ դեպքում՝ խախտում է օրենքը։