Հայաստան կայցելի Ղազախստանի ԱԳ նախարարը
Քաղաքական
17:50 08/04/2026
Հայաստան

Հայաստան կայցելի Ղազախստանի ԱԳ նախարարը

Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով  Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: 

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը: 

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստան կայցելի Ղազախստանի ԱԳ նախարարը