Ռուսաստանի կողմից մեսիջ էր՝ հերի՛ք է «կրուտիտներով» աշխարհաքաղաքական ինչ-որ «ֆինտեր» անեք․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
20:23 08/04/2026
Հայաստան

Ռուսաստանի կողմից մեսիջ էր՝ հերի՛ք է «կրուտիտներով» աշխարհաքաղաքական ինչ-որ «ֆինտեր» անեք․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը խոսել են Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցի, հայ-ռուսական հարաբերությունների մասին, անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր վտանգներին։

Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում Հայաստանի վարչապետի Մոսկվա կատարած այցը, ասաց․ « Նախ վարչապետը  ինքը խնդրեց հանդիպում, իր նախաձեռնությամբ նախաձեռնությամբ էր։ Համոզված եմ, որ նպատակը հետևյալն էր՝ ևս մեկ անգամ պրոտոկոլային, այսպես ասենք, կենացային ինչ-որ մի հանդիպում ունենալ՝ ցույց տալու համար, թե ինքն այն մարդն է, որին բոլորն ընդունում են՝ Ռուսաստանն է ընդունում, Եվրոպան է ընդունում, Միացյալ Նահանգներն է ընդունում, իբրև աշխարհաքաղաքական կենտրոնի հետ բարեհամբույր վերաբերմունքի մեջ է գտնվում։ Դա էր ուզում ցույց տալ»։

Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ այ այս անգամ ակնհայտ էր, որ  Ռուսաստանի համբերությունը սպառվել էր, անվերջ չէ և եղավ այն՝  ինչ եղավ։

«Սա ուղղակի ազդակ էր, որ հերիք է «կրուտիտներով» աշխարհաքաղաքական ինչ-որ «ֆինտեր» անել։ Հերիք է՝ մենք շատ լավ ենք հասկանում՝ դու ինչ ես անում։ Սա էր հիմնական մեսիջը »։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանի կողմից մեսիջ էր՝ հերի՛ք է «կրուտիտներով» աշխարհաքաղաքական ինչ-որ «ֆինտեր» անեք․ Ռոբերտ Քոչարյան