Ռաջա Ռավի Վարմայի նկարը վաճառվել է 15.9 միլիոն եվրոյով, ինչը ռեկորդային է հնդկական արվեստի համար
Մշակույթ
17:09 08/04/2026
Աշխարհ

Ռաջա Ռավի Վարմայի նկարը վաճառվել է 15.9 միլիոն եվրոյով, ինչը ռեկորդային է հնդկական արվեստի համար

Հնդիկ նկարիչ Ռաջա Ռավի Վարմայի 19-րդ դարում ստեղծած  նկարը վաճառվել է ռեկորդային 15 միլիոն եվրոյով՝ սահմանելով նոր չափանիշ ժամանակակից հնդկական արվեստի համար։ Նկարչի «Յաշոդա և Կրիշնա» նկարը վաճառվել է 15.3 միլիոն եվրոյով (17.9 միլիոն դոլար)՝ դառնալով հնդկական արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը երբևէ վաճառվել է աճուրդում։

Եվրանյուզի հաղորդմամբ, Դելիում կազմակերպված աճուրդում կտավի նախնական գինը սահմանվել էր մոտավորապես 11 միլիոն եվրո։ Նկարը ձեռք է բերել հնդիկ միլիարդատեր և ձեռնարկատեր Սայրուս Ս. Պունավալան։

«Այս ազգային գանձը պետք է պարբերաբար հասանելի լինի լայն հանրությանը, և ես կփորձեմ դա անել ապագայում», - ասել է նա The Hindu թերթին։

Նրանք, ովքեր ցանկանում են տեսնել աշխատանքը սեփական աչքերով, պետք է մեկնեն Հնդկաստան. Հնդկաստանի կառավարությունը Վարմայի աշխատանքները դասակարգում է որպես «արտահանման ոչ ենթակա» և «ազգային գեղարվեստական ​​գանձեր», այսինքն՝ ազգային ժառանգության առարկաներ, որոնք չեն կարող դուրս բերվել երկրից առանց հատուկ թույլտվության։

Saffronart -ը գրում է, որ «Յաշոդա և Կրիշնա» ստեղծագործությունը գրվել է 1890-ականներին՝ նկարչի կարիերայի գագաթնակետին, և անդրադառնում է մայրական սիրո թեմային՝ «մի թեմա, որը խորապես արմատավորված է հնդկական մշակույթում և կրոնական զգացմունքներում»։

Նկարում պատկերված է Յաշոդան, որը կով է կթում, իսկ մանուկ Կրիշնան մոտենում է և կաթ է խնդրում՝ մի մոտիվ, որը կրկնվում է հնդկական կերպարվեստի ողջ պատմության ընթացքում։ Հարուստ գույները, նոսր, բայց մանրակրկիտ կատարված զարդարանքները ստեղծում են մի կոմպոզիցիա, որը շատերի կողմից համարվում է «նկարչի ամենակատարյալ աշխատանքներից մեկը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռաջա Ռավի Վարմայի նկարը վաճառվել է 15.9 միլիոն եվրոյով, ինչը ռեկորդային է հնդկական արվեստի համար