Պոլիտեխնիկում գերազանցության գերժամանակակից կենտրոնների հիմնումը Ս. Կարապետյանի կարևոր ծրագրերից է
Կրթություն, գիտություն
17:10 08/04/2026
Հայաստան

Պոլիտեխնիկում գերազանցության գերժամանակակից կենտրոնների հիմնումը Ս. Կարապետյանի կարևոր ծրագրերից է

Սամվել Կարապետյանի իրականացրած կրթական կարևորագույն ծրագրերից մեկը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոնների հիմնումն է` 2017 -ին ֆրանսիական «Schneider Electric» ընկերության, իսկ 2018 -ին՝ «Կասկադ» հոլդինգի հետ համատեղ ծրագրերով։  

Հարթակները երիտասարդ գիտնականներին և ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտների ամենաժամանակակից տեխնոլոգիաներին։ 
 
 Կենտրոնները հագեցած են բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիայով, որոնք համալրված են ժամանակակից ավտոմատացման սարքերով՝ 1000-ից մինչև 35 հազար դոլար արժողությամբ։ 
 
Սա կրթության և իրական արտադրության միջև անմիջական կապի ստեղծման օրինակ է։ 
 
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև կրթաթոշակային համակարգը։ Սամվել Կարապետյանը և Կարապետյան ընտանիքը գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին տրամադրել են ամսական մինչև 250 հազար դրամ կրթաթոշակ։  

Այս ներդրման նպատակն է ստեղծել նոր սերնդի մասնագետների համայնք, որոնցից շատերն արդեն աշխատում են Հայաստանի էներգետիկ համակարգում՝ իրենց ներդրումն ունենալով երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պոլիտեխնիկում գերազանցության գերժամանակակից կենտրոնների հիմնումը Ս. Կարապետյանի կարևոր ծրագրերից է