Մեզ համար ամենակարևորը երաշխավորված խաղաղությունն է․ ԲՀԿ անդամ
Քաղաքական
18:54 09/04/2026
Հայաստան

Մեզ համար ամենակարևորը երաշխավորված խաղաղությունն է․ ԲՀԿ անդամ

«Հիմա կխուսափեմ  ինչ-որ տոկոսների մասին խոսել, բայց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ էլ  պայքարել է լինել մեծամասնություն»,- «Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստան»-ի թիմի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց  քաղաքագետ Արման Աբովյանը։

«Համոզված եմ, որ ձևովորվող գործընթացները բացի օգուտից, ոչ մի այլ  ազդեցություն չեն ունենա։ Համենայնդեպս պետք է հնչեցնել, որ մեզ  համար ամենակարևորը ՝ երաշխավորված  խաղաղությունն է, ինչպես նաև՝ սոցիալական արդարություն, հանրային համերաշխություն, ատելության մթնոլորտի վերացում, որովհետև, ցավոք, ատելությամբ փորձում են մեզ կառավարել։ Մենք գնում ենք պարզ ճակատով, գնում ենք ժողովրդի հետ, որովհետև «Առաջարկ Հայաստան»-ի կոնցեպտը  ծնվել է հենց անմիջապես ժողովրդից»,-ավելացրեց Աբովյանը։

Արման Աբովյանը ևս ցուցակում կա, ո՞ր համարի ներքո է՝ չմանրամասնեց, ասաց՝ շուտով կհրապարակվի այդ մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեզ համար ամենակարևորը երաշխավորված խաղաղությունն է․ ԲՀԿ անդամ