Թրամփը սպառնում է ավելի լայնածավալ ռազմական գործողություններով, եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի
Քաղաքական
10:18 09/04/2026
Տարածաշրջան

Թրամփը սպառնում է ավելի լայնածավալ ռազմական գործողություններով, եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել ռազմական գործողությունները, եթե Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը ձախողվի։

«Եթե որևէ պատճառով գործարքը չկայանա, ինչը չափազանց քիչ հավանական է, հարվածների ինտենսիվությունը կհասնի աննախադեպ մակարդակի»,-գրել է նա Truth Social սոցիալական հարթակում։

Թրամփը հավելել է, որ ամերիկյան զորքերը, ինքնաթիռները և նավերը կմնան տարածաշրջանում իրենց դիրքերում մինչև Թեհրանի հետ պայմանավորվածությունների կատարումը։

Չորեքշաբթի երեկոյան կողմերը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի շուրջ: Ապագա համաձայնագիրը կարող է հիմնված լինել Իրանի տասը կետից բաղկացած ծրագրի վրա, որը, ըստ որոշ տեղեկությունների, հավանության է արժանացել Միացյալ Նահանգների կողմից: Այն, ի թիվս այլ բաների, ներառում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, Հորմուզի նկատմամբ նրա վերահսկողության ապահովումը, ուրանի հարստացման իրավունքը, չհարձակումը և բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, այդ թվում՝ Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» դեմ գործողությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը սպառնում է ավելի լայնածավալ ռազմական գործողություններով, եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի