Ով խաղում է պետության միջոցներով, խաղում է բոլորիս ճակատագրով․ Լիաննա Գասպարյան
Քաղաքական
19:43 09/04/2026
Հայաստան

Ով խաղում է պետության միջոցներով, խաղում է բոլորիս ճակատագրով․ Լիաննա Գասպարյան

Բոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան  Լիաննա Գասպարյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Սա քրեական վարույթ չէ, այլ փաստաթղթերի խոշոր գույք՝ գործադիր իշխանության ղեկավարի կողմից իրավական գործընթացի քողի տակ իրականացվող անձնական վրեժխնդրություն և վախի դրսևորում։ Իսկ անձնական վրեժխնդրության արդյունքում պետական միջոցների անտեղի վատնումը ոչ միայն անպատասխանատվություն է, այլ նաև իրավական և բարոյական խախտում։ Ով խաղում է պետության միջոցներով, խաղում է բոլորիս ճակատագրով։ Եթե դու ուզում ես ունենալ արդար իրավական համակարգ, ապրել արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով, որը հնարավոր է միայն ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ, ուրեմն, 2026 թ․-ին, ապրիլի 11-ին, ժամը 17։00-ին դու ևս պետք է լինես Ազատության հրապարակում։ Արժանապատիվ ապրելն սկսվում է մեր ընտրությունից»,- իր խոսքում նշում է Գասպարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ով խաղում է պետության միջոցներով, խաղում է բոլորիս ճակատագրով․ Լիաննա Գասպարյան