Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կվերացվի․ Արա Զոհրաբյան
Իրավունք
20:22 10/04/2026
Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կվերացվի․ Արա Զոհրաբյան

Դատարանը բավարարել է Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման: Այս մասին իր էջում տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի

Ինչպես գիտեք, ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը:

Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը:

Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:

Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կվերացվի․ Արա Զոհրաբյան