«Հրապարակ». Գյումրին ՔՊ չի ընտրելու
Օրվա մամուլ
09:08 10/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Գյումրին ՔՊ չի ընտրելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որոշ տեղեկություններով, «վիզ է դրել»՝ Գյումրիում Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել։ Չնայած նախորդ ընտրություններում նա աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 7-ին նրա թիմը գործելու է Սամվել Կարապետյանի համար։ Ղուկասյանի փեսան, որն այսօր կատարում է քաղաքապետի պարտականությունները և Գյումրու քաղաքապետի տեղակալն է, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում. 25-րդն է։

Վարդան Ղուկասյանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հոր մտերիմն է, վերջինս էլ որոշ ժամանակ համայնքապետարանում էր աշխատում։ Դրանից բացի՝ Սամվել Կարապետյանը քաղաքի տոնական միջոցառումներին մեծ աջակցություն է ունենում։

Նշենք, որ Ղուկասյանի ախոյան Մարտուն Գրիգորյանն էլ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» քաղաքական թիմին է աջակցելու և այդ մասին հրապարակային հայտարարություն է արել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ըստ Գյումրու աղբյուրների, մնալու է տեղի դաշնակցականների հույսին։ ՔՊ-ի հարցումներով էլ ամբողջ Հայաստանում ամենաքիչ աջակցությունն իրենք ունեն հենց Շիրակի մարզում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Գյումրին ՔՊ չի ընտրելու