Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ԵՄ դիտորդները սահմանում հսկողության փոխարեն իրենց ժամանակը զվարճանքի կենտրոններում են անցկացնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ ԵՄ դիտորդները, իրենց առաքելությունը թողած, ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում։ Անգամ լուրջ միջադեպեր գրանցելիս ծածկադմփոց են անում, որպեսզի ստվեր չգցեն կեղծ խաղաղության վրա։
Մեր տեղեկություններով, փետրվարի 24-ին Շորժայի մոտակայքում դիտորդները հայտնվել են կրակահերթի տակ, երկու մեքենայով սահմանը հսկելու ընթացքում նրանց վրա կրակ են բացել, ընդ որում՝ դիտորդները կրել են նախատեսված տարբերանշաններ և ադրբեջանական կողմին նախապես տեղեկացրել իրենց այցի մասին։ Տուժածներ չեն եղել, առաքելության անդամներն անմիջապես վերադարձել են իրենց մեքենաները, զեկուցել միջադեպի մասին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններին։ Սակայն այս մասին որևէ կողմ հայտարարությամբ հանդես չի եկել՝ վախենալով խաթարել «խաղաղության» գործընթացը։
Ի դեպ, պատմում են, որ դիտորդական խմբի ղեկավար Մ. Ռիտերի՝ Հայաստանից հեռանալուց հետո մնացած խումբը բարձիթողի վիճակում է հայտնվել, թերևս հասկանում են, որ իրենց ներկայությունն այլևս անիմաստ է, և սահմանում հսկողության փոխարեն իրենց ժամանակը զվարճանքի կենտրոններում են անցկացնում։ Մեր ձեռքի տակ են հայտնվել լուսանկարներ, որոնցից երևում է, որ դիտորդներն այցելում են սաունաներ, ռեստորաններ կամ պարզապես զվարճանում են բնության գրկում։ Եվրոպացիների սիրելի վայրերը դարձել են Ծաղկաձորի «Դահուկ» ռեստորանը, Մարտունի քաղաքի «Խրճիթ»-ը և երևանյան սաունաները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում