Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղեղումներ. Լևոն Ազիզյան
«2025 թվականի նոյեմբերը եղել երկրորդ ամենաչոր և տաք ամիսը՝ սկսած 1935 թվականի դիտարկումներից։ 2026 թվականի փետրվարին օդի ջերմաստիճանը կազմել է 0.1 աստիճան, որը նորմայից բարձր էր 4.9 աստիճանով, այն ամենատաք փետրվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նա հյատնեց, որ փետրվարը նաև տեղումնառատ էր և տեղումների քանակը կազմել է 78 մմ, որը նորմայի 206 %-ն է։
Ազիզյանն ասաց, որ մարտ ամիսը տեղունառատ է եղել, իսկ ջերմաստիճանը նորմայի սահմաններում և այն ամենատեղումնառատն է սկսած 1935 թվականից, իսկ ընդհանուր քանակը 98 մմ է եղել, կամ նորմայի 198%-ը։
«Եթե ընդհանրացնենք նոյեմբեր-մարտ ամսվա դիտված հիդրոօդերևութաբանական պայմանները, ապա դրանք 2026 թվականի գարնանային վարարումների ձևավորման վրա կունենան նորմայից բարձր ազդեցություն»,-ասաց Ազիզյանը՝ հավելելով, որ ձյան շերտը մարտին նորմայից բարձ են եղել՝ 157%։
Ապրիլ ամսին, ըստ Ազիզյանի, օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1 աստիճան ցածր, իսկ մայիս-հունիսին նորմայից 1 աստիճան բարձր և կանխատեսվում է, որ գարնանային վարարումները կլինի նորմաների 100-130 %-ի սահմաններում, իսկ առանձին գետերում 140-160%-ի սահմաններում։
«Ըստ կանխատեսումների, տարին կլինի բավական ջրառատ, իսկ գետերում ջրերի առավել անցումները կանխատեսվում են ապրիլի երրորդ տասնօրյակին և մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակին, իսկ հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածում հնարավոր են հեղեղումներ, որոնց վերաբեր կանխատեսումները հնարավոր կլինի միայն 3-4 օր առաջ։
Կանխատեսում ենք Ախուրյանի ջրամբարում 100% ջրալցվածություն, «Արփի լիճ» ջրամբարում 80-85%, Ապարանի ջրամբարում՝ 82-88%, Ազատի և Մարմարիկի ջրամբարում՝ 100%։ Կանխատեսման արդարացման դեպքում այն կլինի վերջին 15 տարիներին ամենաբարձր արժեքը»,-ասաց Լևոն Ազիզյանը