Վահագն Մելիքյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
Քաղաքական
19:43 10/04/2026
Հայաստան

Վահագն Մելիքյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը

Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան էջում։

«Այս քայլը պայմանավորված է այն նպատակով, որ մենք օր առաջ պետք է ազատվենք այս իշխանություններից։ Օր առաջ պետք է համախմբվենք և միասնական քայլերով հասնենք մեր նպատակներին։ Ես մազաչափ չեմ կասկածում, որ հաջողությունը հաստատ մեր կողմն է լինելու։ Հետևաբար, շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, ժամը՝ 17։00, սպասում ենք բոլորիդ Ազատության հրապարակում։ Խնդրում ենք՝ մի մնացեք տանը, եկեք, միացեք, որպեսզի կարողանանք փոխել։ Փոփոխությունները լինելու են, կասկած այլևս չկա»,- նշել է Մելիքյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վահագն Մելիքյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը