Եփված մսի ոսկորների միջից ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց
Իրավունք
12:13 10/04/2026
Հայաստան

Եփված մսի ոսկորների միջից ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց

Ապրիլի 09-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դատապարտյալի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել են 7 փաթեթ՝ ընդհանուր 8.83 գրամ քաշով, մարիխուանային նմանվող բուսական զանգվածով:

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

 

        

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եփված մսի ոսկորների միջից ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց