Արցախում դպրոցը կորցնելուց հետո, այսօր նորից այդ ցավոտ ճանապարհն անցնում եմ Հայաստանում՝ խաղաղ պայմաններում. Ուսուցչուհի
Կրթություն, գիտություն
16:17 10/04/2026
Հայաստան

Արցախում դպրոցը կորցնելուց հետո, այսօր նորից այդ ցավոտ ճանապարհն անցնում եմ Հայաստանում՝ խաղաղ պայմաններում. Ուսուցչուհի

«Կառավարության որոշմամբ Հանրապետությունում 229 դպրոց է փակվելու, որից 48 դպրոցը Շիրակի մարզում՝ մեկը Գյումրում, իսկ 47-ը գյուղերի միակ դպրոցներն են և դրա հետևանքով տխուր պատկեր ենք ունենլու»,- «Կանգնի՛ր, գյուղը մի՛ դատարկիր» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Ազգային կրթության խորհրդի» անդամ, ՇՊՀ դասախոս Արմեն Ներսիսյանը։  

Նա տեղեկացրեց, որ Ամասիա խոշորացված համայնքում 26 բնակավայր կա, որտեղ գործում է 19 դպրոց, որից 15-ը փակվում է, մնում է 4 դպրոց։

«Չգիտեմ ինչ տրամաբանությամբ են փակում, այն դեպքում, երբ տիպիկ լեռնային շրջան է՝ ցուրտ բնակլիմայական պայմաններով և հարց է, թե ինչպես են աշակերտներին ձմռանը տեղափոխելու մի բնակավայրից մյուսը»,- ասաց Ներսիսյանը։

 Նա հայտնեց, որ Աշոցքում 16 դրպորց կա, որից 11-ը փակվում է, Ախուրյանում էլ է նույնքան դպրոց փակվում, որը կազմում է համայնքի ընդհանուր դպրոցների 30 %-ը։

«Ազգային կրթության խորհրդի» անդամը նաև տեղեկացրեց, որ Անի համայնքում 7 դպորց է փակվելու, Արթիկում՝ 4։

 Արմեն Ներսիսյանը նաև հայտնեց, որ մանիպուլյացիոն թեզ է շրջանառվում, թե գյուղացիները դժգոհ չեն դրանից, քանի որ նոր դպրոցներ են կառուցվում։

 «Սակայն մեր շփումները ցույց են տալիս, որ գյուղացիները գտնում են, որ բնակավայրի միակ դպրոցի փակումը նշանակում է գյուղի դատարկում»,- ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ հաջորդ կեղծ թեզն այն է, որ  պնդում են, թե ավերակ դպրոցներն են փակվում, այն դեպքում, երբ իրականում ողջ Հայաստանում բազմաթիվ նորակառույց դպրոցներ էլ են փակվում։

Նա նաև տեղեկացրեց, որ միայն Շիրակի մարզում 1599 աշակերտ կա փակվող դպրոցներում, որն մարզի գյուղական դպրոցների աշակերտների ընդհանուր թվի 13%-ն, և այդ դպրոցներում աշխատում են 473 ուսուցիչ։

Նա ասաց, որ հանրագիր են մեկնարկել մարզի գյուղերում, քանի որ խնդիրը շատ լուրջ է, մեծ վրդովմունք կա ժողովրդի շրջանում, իսկ երևույթն ազգային անվտանգության խնդիր է, ոչ միայն՝ կրթական։

Գետք գյուղի փակվող դպրոցի աշակերտի ծնող Վարդուհի Ցոլակյանը տեղեկացրեց, որ  այնտեղ կա 72 աշակերտ, իսկ ամուր դպորցն անհատն է կառուցել, որպեսզի գյուղը չդատարկվի։

Ցոլակյանը նշելով, որ ժողովրդի կարծիքն էլ հաշվի չեն առնում՝ նկատեց, որ եթե դպրոցը փակվի, ծնողներն ասում են, որ ավելի շուտ կտեղափոխվեն քաղաք, այնտեղ ավելի լավ են պայմանները, քան հարևան գյուղում։

Վարդուհի Ցոլակյանը հայտնեց, որ երեք անչափահաս երեխա ունի և չի պատկերացնում, թե ինչպես է նրանց տեղափոխելու հարևան գյուղի դպրոց և վերադրձնի՝ տարակուսելով, թե ինչպես 72 աշակերտ միայն իրենց գյուղից ամեն օր միանգամից պետք է տեղափոխվեն հարևան գյուղի դպրոց։

 Նա նաև ասաց, որ խնդիր կլինի նաև տարբեր համայքների բնակավայրերի աշակերտների միջանձնային հարաբերությւոնները։

Մրգաշատ գյուղի դպրոցի ուսուցչուհի Անահիտ Նահապետյանն ասաց. «Ես խոսում եմ ոչ թե որպես մանկավարժ, այլ մեկ անգամ արդեն դպրոց փակելու ցավալի ճանապարհն անցած մարդ։ Ես վերդարձել եմ Արցախից, որտեղ դպրոցի փակվելու պատճառով կորցրեցինք մեր երեխաներին, կորցրեցինք մեր հույսերը, նպատակները, երազանքները։ Հիմա նորից այդ ցավոտ ճանապարհն անցնում ենք խաղաղ պայմաններում, պատճառաբանությունը՝ որակյալ կրթույթուն և շենքային պայմաններ»։

Նահապետյանը փաստեց, որ որակյալ կրթությունը լավ շենքով չեն ապահովում,այլ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններով, որ ինքը քիչ աշակերտներով դասարանում ավելի շատ է կարողանում որակ ապահովել և անմիջականորեն շփվել աշակերտի հետ, քան մեծ դասարաններում։

«Ազգային կրթության խորհրդի»  անդամ Միքայել Մարգարյանն էլ ասաց. «Կատարվողը ցեղասպանություն է, այն, ինչը զենքով և ուժով կատարվեց Արցախում, նույնը փափուկ ուժով ցանկաում են այսօր անել Հայաստանում»։

Նա փաստեց, որ դպրոցները պահում են գյուղերը, հարակից մուլտիպլիկատիվ էֆեկտով և դրանց փակում կդատարկի բնակավայրերը, որոնց մեծ մասը նաև սահմանամերձ են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախում դպրոցը կորցնելուց հետո, այսօր նորից այդ ցավոտ ճանապարհն անցնում եմ Հայաստանում՝ խաղաղ պայմաններում. Ուսուցչուհի