Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն հետաձգել է համագումարը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության այսօր հրավիրած հանրահավաքի պատճառով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ ապրիլի 11-ին, համագումար էր հրավիրել, որի ժամանակ պետք է հաստատեին նաև նախընտրական ցուցակը և ներկայացնեին կուսակցության ծրագիրը։ Սակայն տեղեկացանք, որ համագումարը հետաձգվել է, տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ ապրիլի 18-ին։ Հետաձգման պատճառն «Ուժեղ Հայաստան» կուսակցության այսօր հրավիրած հանրահավաքն է։
Մարուքյանի թիմում կարծում են, որ համագումարն ու իրենց մասին ինֆորմացիան կկորչեն հանրահավաքի ինֆորմացիոն աղմուկի մեջ։ ԼՀԿ-ն հայտարարել է հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու մասին, օրերս գրել էինք, որ կուսակցությունում խորը տարաձայնություններ կան մասնակցել-չմասնակցելու հարցում, ընդ որում՝ կուսակցության ղեկավար կազմում անգամ չկա միասնական դիրքորոշում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ որոշումը թերևս վերջնական է, և հաջորդ շաբաթ կայանալիք համագումարի ժամանակ կհայտարարվի մասնակցելու մասին»։
Մանրամասները թերթի այօրվա համարում