Իրան-ԱՄՆ բանակցությունները Իսլամաբադում, հավանաբար, կհետաձգվեն մինչև կեսօր. Իրանական ԶԼՄ
Քաղաքական
10:53 11/04/2026
Տարածաշրջան

Իրան-ԱՄՆ բանակցությունները Իսլամաբադում, հավանաբար, կհետաձգվեն մինչև կեսօր. Իրանական ԶԼՄ

Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները, հավանաբար, կհետաձգվեն մինչև կեսօր։ Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունն ու մանրամասնում, որ սկզբում նախատեսված են առանձին հանդիպումներ Պակիստանի վարչապետի հետ։

«Իրան-ԱՄՆ բանակցությունները Իսլամաբադում տեղական ժամանակով ժամը 8:00-ին սկսելու մասին նախկինում տարածված հաղորդագրություններին հակառակ, սպասվում է, որ կսկսվեն ավելի ուշ՝ կեսօրին։ Մինչդեռ որոշ աղբյուրներ նշել էին Պակիստանի միջնորդությամբ անուղղակի քննարկումների մեկնարկի մասին վաղ առավոտյան։

Ընթացիկ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ իրանական և ամերիկյան պատվիրակությունները նախ առանձին հանդիպումներ կունենան Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ։

Հյուրընկալող կառավարության հետ այս նախնական երկկողմանի քաղաքավարության հանդիպումներից հետո ճանապարհը կբացվի բանակցային հիմնական նիստի մեկնարկի համար»,-նշում է աղբյուրը ու հավելում, որ երեկ Իրանի բանակցային թիմը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Պակիստանի բանակի հրամանատարի հետ։ 

Ավելի վաղ, բանակցությունների համար Պակիստան մեկնած Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ընդգծել է Թեհրանի անվստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ, Իսլամաբադի օդանավակայան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում Քալիբաֆը, որը նաև Իրանի բանակցային թիմի ղեկավարն է, հիշեցրել է Իրանի անցյալի փորձը։

«Մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, բանակցությունների կեսին, և չնայած իրանական կողմի բարի կամքին, նրանք հարձակվեցին մեզ վրա և կատարեցին բազմաթիվ ռազմական հանցագործություններ», - ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրան-ԱՄՆ բանակցությունները Իսլամաբադում, հավանաբար, կհետաձգվեն մինչև կեսօր. Իրանական ԶԼՄ