Իրանի դեմ ամերիկյան գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
10:04 11/04/2026
Հայաստան

Իրանի դեմ ամերիկյան գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները. Տիգրան Աբրահամյան

«Իրանի դեմ ամերիկյան գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները, որոնք մի կողմից արտահայտվում են նախագահ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականությամբ, մյուս կողմից՝ կառույցում ինստիտուցիոնալ վերանայումների անհրաժեշտությամբ»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, սա նաև այն ակնհայտ իրողության արտահայտումն է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ է գրված կառույցի կանոնադրությունում, փոխգործակցության հիմքում, առաջին հերթին, անդամ երկրների հարաբերություններն են։

«Ի դեպ, նույն խնդիրը՝ որոշ փոփոխություններով, վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Այդ կառույցում, թեև որոշակի կանոնադրական խմբագրումներն էլ չեն խանգարի, սակայն կառույցի արդյունավետությունը կախված է անդամ երկրների հարաբերություններից, որոնց պրակտիկ դրսևորումներն արտահայտվել են նաև ՀՀ-ի համար հանգրվանային փուլերում»,-գրում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի դեմ ամերիկյան գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները. Տիգրան Աբրահամյան