Այլևս չկա ես, կա մենք, և հենց այդ մենքն է կառուցելու անվտանգ, ուժեղ Հայաստան. Նաիրի Սարգսյան
Քաղաքական
18:31 11/04/2026
Հայաստան

Այլևս չկա ես, կա մենք, և հենց այդ մենքն է կառուցելու անվտանգ, ուժեղ Հայաստան. Նաիրի Սարգսյան

«Մենք այստեղ ենք, որովհետև մեր նպատակը հստակ է՝ փոխել այս իրականությունը»,- Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց  «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանը։

Նա վստահություն հայտնեց, որ  երկրի ապագան կարող է լինել ավելի անվտանգ, ավելի արդար ու ավելի ուժեղ, ավելի միասնական, քան երբևէ։

«Այս միասնականությունն է մեր ուժը, որն այլընտրնք չունի։ Այլևս չկա ես, կա մենք, և հենց  այդ մենքն  է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ, ուժեղ Հայաստան, Հայաստան, որտեղ անհատը պաշտպանված է, ընտանիքն ապահով, ապագան վստահելի ու կանխատեսելի։

Այդ Հայաստանը կառուցելու ենք միասին և բոլորիս համար»,- ասաց Ն. Սարգսյանը։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այլևս չկա ես, կա մենք, և հենց այդ մենքն է կառուցելու անվտանգ, ուժեղ Հայաստան. Նաիրի Սարգսյան