Այդ հայտարարությունից հետո ամեն օր աղոթում եմ, որ Ձեզ բան չլինի. Տաշիրցին՝ Փաշինյանին
Քաղաքական
12:36 11/04/2026
Հայաստան

Այդ հայտարարությունից հետո ամեն օր աղոթում եմ, որ Ձեզ բան չլինի. Տաշիրցին՝ Փաշինյանին

«Հայաստանի հպարտ, դուխով քաղաքացի տեսե՞լ եք»,-Տաշիրի մի բնակիչ հարցրեց Փաշինյանին։

Փաշինյանը պատասխանեց՝ այո, օրինակ, իրեն հարց տվող քաղաքացին։ Սակայն վերջինն ասաց, ինքչը ոչ դուխով է, ոչ էլ հպարտ։

«Հայաստանից հելնում ես դուրս, ոչ հպարտ ես, ոչ դուխով»,-ասաց նա։

Քաղաքացին նաև հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարությունը, եթե ինքը չընտրվի, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։

«Արդյոք մեզ պե՞տք է խաղաղություն, որ մի անձի հետ է կապված խաղաղությունը. Ամեն օր աղոթում եմ, որ Ձեզ բան չլինի»,-ասաց տաշիրցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այդ հայտարարությունից հետո ամեն օր աղոթում եմ, որ Ձեզ բան չլինի. Տաշիրցին՝ Փաշինյանին