Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազության 5 նամակների պատասխանները 4 իրավաբաններ լրիվ այլ կերպ են մեկնաբանել. Նարեկ Կարապետյան
Տնային կալանքում գտնվող հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ ուղերձ գղելու հնարավորության մասին փաստաբանական թիմը 5 նամակ է հասցեագրել դատախազությանը։ ստացած պատասխանները չորս իրավաբաններ լրիվ տարբեր կերպ են մեկնաբանել։ Այս մասին հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդարդառանալով Կարապետտյանի ուղերձներն արհեստական բանականության օգնությամբ ներկայացնելու պատճառներին։
«Ես կոչ եմ անում դատախազությանը նորմալ պատասխան գրի, արդյո՞ք Սամվել Կարապետյանը ազատ խոսքի իրավունք ունի վիդեոուղերձ հղելու առումով, թե՞ ոչ․ Շատ կասկածելի պատասխաններ են, մինչդեռ պետք է գրվի՝ «թույլատրվում է»»,-ասաց նա՝ իրենց համար կարևոր է, որ ժողոուրդն իրենց ուժի առաջնորդին լսի, նրան տեսնի։
Հարցին, թե ինչու է կուսակցության ընտրական ցուցակը հրապարակվել համագումարում, Կարապետյանն ասաց, միջոցառման ժամանակ բաց քննարկումներ են լինում, որպեսզի ելույթ ունեցողները կաշկանդվածություն չունենան, որոշվել է այդ ֆորմատն ընտրել։
«Մենք այսօր Ազատության հրապարակում ունենք հանրահավաք, այստեղ կներկայացնենք ժողովրդին մեր ընտրական ցուցակը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։