Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակngներ
Իրավունք
16:12 11/04/2026
Հայաստան

Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակngներ

Այսօր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Վաղարշապատ քաղաքում՝ ժողովրդին հայտնի Էջմիածնի գլխավոր հրապարակում, կրակոցներ են հնչել։

Ժամանել են նաև համայնքային ոստիկաններ և պարեկներ։ Դեպքի վայրում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի  քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի և վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր, իսկ արդեն դրսում հայտնաբերվել են մոտ 15՝ ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են  տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Լսեցինք կրակոցի ձայներ, խառնվեցինք իրար, բայց մեկ էլ տեսանք, որ Էջմիածնի թաղայինները մեկին լարեցին, կարողացան բռնել, բայց դա մենակ չէր, 3 հոգով էին, էն 2-ը կարողացան ճողոպրել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակngներ