Հիմա ժամանակն է, որ բարձրացնենք մեր ձայնը հանուն մեր երեխաների ապագայի. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն
Քաղաքական
18:57 11/04/2026
Հայաստան

Հիմա ժամանակն է, որ բարձրացնենք մեր ձայնը հանուն մեր երեխաների ապագայի. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն

«Այստեղ կանգնած եմ առաջին հերթին որպես հայ մանկավարժ, հայ սպա, ով իր կյանքի ամենածանր պահին զգաց ժողովրդի անկոտում կամքը»,-ազատության հրապարակում հայտարարեց Սարդարապատ գյուղի դպրոցի նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Կարինե Սմբատյանը, որը հրաժարվել էր պաշտոնից՝ հանուն դպրոցի փառքի անկյունից Արցախի դրոշը չհեռացնելու։

Նա նշեց, անցած տարիներին այսօրվա թույլ իշխանությունների օրոք բերել են պարտություններ, կորցրել ենք դրախտավայր Արցախը։

«Ու քանի դեռ չեն հասցրել ամենը տակն ու վրա անել, մենք վեր վճռական ոչը պետք է ասենք այս թույլ իշխանությանը ու նոր ուժեղ, արժանապատիվ Հայաստան կերտենք։ Հիմա ժամանակն է փոփոխություն բերելու, ժամանակն է, որ մենք բոլորս բարձրացնենք մեր ձայնը հանուն մեր երեխաների ապագայի։ Սամվել Կարապետյանը մեզ բոլորիս հույս է տվել, մենք հիմա կարող ենք իրականացնել փոփոխություն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հիմա ժամանակն է, որ բարձրացնենք մեր ձայնը հանուն մեր երեխաների ապագայի. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն