Թուրքական ջարդերի ժամանակ շատ հայեր փորձել են իրենց կյանքը փրկել եկեղեցիներում, բայց չի հաջողվել, նույնը հիմա Հայաստանում է. Պետրոսյան
Քաղաքական
12:56 12/04/2026
Հայաստան

Թուրքական ջարդերի ժամանակ շատ հայեր փորձել են իրենց կյանքը փրկել եկեղեցիներում, բայց չի հաջողվել, նույնը հիմա Հայաստանում է. Պետրոսյան

«Հայաստանում խոսք, կարծիք արտահայտելու ազատություն չկա, նույնիսկ եկեղեցում պաշտպանված չես»,-Սուրբ Աննա եկեղեցու դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը։

«ՀայաՔվե»-ի երիտասարդ անդամները կապել էին իրենց ձեռքերը և փակել բերաններն՝ ի նշան 18-ամյա Դավիթ և Միքայել Մինասյանների դեմ բռնության և կալանավորման։

Պետրոսյանը հիշեցրեց, որ ժամանակին՝ թուրքական ջարդերի ժամանակ շատ հայեր փորձել են իրենց կյանքը փրկել եկեղեցիներում, բայց չի ստացվել, նույնը հիմա է  Հայաստանում։

«Այսօր դու կարող ես եկեղեցում խաղաղ կանգնել, գան քեզ հրեն, հետո հայտնվես բանտում և հաշվի չառնեն ոչ քո տարիքը, ոչ առողջական վիճակը»,- ասաց«ՀայաՔվե»-ի անդամը։

 Նա հայտնեց, որ Դավիթի փոխարեն յուրաքանչյուրը կարող է լինել՝ հիշեցնելով, որ նախորդ օրնա էլ Նիկոլ Փաշինյանի այցն ապահովող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը մահվան պատճառ դարձավ՝ ավտովթարին մասնակցելով։

«Մարդ, որը կարող է սեփական եկեղեցին պղծել, սեփական հայրենիքից հրաժարվել, հանուն նրա, որ կարողանա իր աթոռը պաշտպանի՝ նրա և նրա թիմակիցների հայտարարություններին գնահատական տալը հարիր չէ հայրենասեր մարդկանց»,- ասաց Պետրոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքական ջարդերի ժամանակ շատ հայեր փորձել են իրենց կյանքը փրկել եկեղեցիներում, բայց չի հաջողվել, նույնը հիմա Հայաստանում է. Պետրոսյան