«Hyundai Tucson»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով կողաշրջված հայտնվել դաշտում
Հասարակություն
19:17 12/04/2026
Հայաստան

«Hyundai Tucson»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով կողաշրջված հայտնվել դաշտում

Ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Հուսիկ Բ․-ն իր վարած «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողթամբերին և մի քանի պտույտ գլորվելով կողաշրջված հայտնվել դաշտում։

«Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղևորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր միչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ վիրավորները ամուսիններ են»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Hyundai Tucson»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով կողաշրջված հայտնվել դաշտում