Կառավարությունը կփոխհատուցի 2026թ. փետրվարի 28-ից մարտի 25-ը չեղարկված կամ վերադարձրած ավիատոմսերի համար
Հասարակություն
11:43 12/04/2026
Հայաստան

Կառավարությունը կփոխհատուցի 2026թ. փետրվարի 28-ից մարտի 25-ը չեղարկված կամ վերադարձրած ավիատոմսերի համար

ՀՀ ԱՀՆ-ն դիմել է Հայաստանի քաղաքացիներին.

«Ապրիլի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը. https://arlis.am/hy/acts/223680/latest

Որոշման համաձայն՝ Կառավարության կողմից մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրամադրվի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմս կամ կատարել են ավիատոմսի վճարովի փոփոխություն:

Որոշման գործողությունը տարածվում է 2026թ. փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում.

- տոմսի չեղարկման հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով գնված նոր ավիատոմսի վրա,

- ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր անվտանգային իրավիճակով պայմանավորված տոմս են գնել և վերադարձել Հայաստանի Հանրապետություն։

Փոխհատուցում ստանալու ընթացակարգը մանրամասն ներկայացված է ՀՀ ԱԳՆ կայքում՝ ստորև հղումով. https://www.mfa.am/hy/compensation/

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը կփոխհատուցի 2026թ. փետրվարի 28-ից մարտի 25-ը չեղարկված կամ վերադարձրած ավիատոմսերի համար