Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես այդ ընթացքում կգնամ կալանքի, կասե՞ք ձեր ընդունած օրենքի արդարը որն է. Փաշինյանը և քաղաքացին վիճաբանեցին
«Ամսի 15-ին է դատս է, ես այդ ընթացքում կգնամ կալանքի, կասե՞ք ձեր ընդունած օրենքի արդարը որն է»,-Եղվարդում Նիոկոլ Փաշինյանին դիմեց 44-օրյա պատերազմի մասնակից և մեկ անգամ վարժական հավաքներին մասնակցած Դավիթ Նիկողոսյանը՝ բողոքելով վարժական հավաքների վերաբերյալ օրենքից, որով ինքը դատվում է։
Նա պատմեց իր պատմությունն, ըստ որի. «Ես պատերազմների մասնակից եմ, ինձ կանչել են վարժական հավաքի, անցել եմ բուժզննում, սակայն, հանգամանքներից ելնելով՝ այդ պահին չեմ կարողացել գնալ, դրանից հետո գնացել եմ, մասնակցել եմ վարժական հավաքի ու հիմա ինձ դատում են։ Այսինքն և մասնակցել եմ վարժական հավաքի, և ներկայումս ինձ կարող է՝ տանեն կալանքի։ Ձեր գրած օրենքն է, ոչ նախկին կա, ոչ ներկա»։
Փաշինյանը առաջարկեց նրան տվյալները փոխանցել իր օգնականին՝ հասկանալու համար իրավիճակը. «Օրենքն այնպես է, որ եթե հետո մասնակցել եք վարժական հավաքի, պիտի քրեական գործը կարճվի։ Մենք կհասկանանք»։
Քաղաքացին ասաց, որ ընդունած օրենքն այնպիսին է, որ քննիչը չի կարող օգնել տարբերակել վարժական հավաքին։
Վիճաբանություն սկսվեց քաղաքացու և Փաշինյանի միջև, վերջինս ասաց որ շտապում է և դատավոր չէ, թիկնապահներից մեկը էլ փորձեց ձեռքով հրել քաղաքացուն, Փաշինյանը թույլ չի տալիս։