Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բլոգեր Էլնար Գուլիևան, որը սոցիալական ցանցերում հայտնի է որպես Էնուր, ձերբակալվել է Ադրբեջանում: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ «Մարդկանց թրաֆիքինգ»,-կալանքի մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։
Գուլիևան ձերբակալվել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ գործողության արդյունքում։
Դատարանի որոշմամբ բլոգերը կալանավորվել է: Քննչական գործողությունները շարունակվում են։
Դեպքի այլ մանրամասներ (հանգամանքներ, հնարավոր հանցակիցներ, զոհերի թիվ) այս պահին չեն հրապարակվում։