Թբիլիսիում բողոքի 500-րդ օրը քայլերթ է իրականացվել
Քաղաքական
18:12 13/04/2026
Տարածաշրջան

Թբիլիսիում բողոքի 500-րդ օրը քայլերթ է իրականացվել

Թբիլիսիում տեղի է ունեցել  «շաբաթօրյա երթ»։ Քաղաքացիները Ֆիլհարմոնիայից քայլերթով հասել են մինչև Խորհրդարանի շենք։  Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այդ օրը լրացել է եվրոպամետ բողոքի ցույցերի 500 օրը։

«Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են նոր ընտրությունների անցկացում և անօրինական ձերբակալվածների ազատ արձակում։

Ցուցարարների խոսքով՝ այս պահին երկրում դեռևս կան անձինք, որոնց իրենք համարում են խղճի և քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներ։ Նրանք նշել են, որ ստեղծված իրավիճակում բողոքի դադարեցում չեն դիտարկում։

Ակցիայի մասնակիցները խոսել են ուժային կառույցների իրականացրած հարձակումների, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների, նաև տուգանքների ու ձերբակալությունների մասին, դրանց թվում՝ մայթին կանգնելու պատճառով»։

  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թբիլիսիում բողոքի 500-րդ օրը քայլերթ է իրականացվել