Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էրդողան-Փաշինյան էն ջերմ՝ նաև գրքի սեղմելու պահերը և հարաբերությունները կարող են քվեների առումով Փաշինյանի համար խնդիրներ առաջացնեն. Դանիելյան
«Այս պահին դրությամբ Էրդողան-Փաշինյան էն ջերմ, նաև գրքի սեղմելու պահերը և հարաբերությունները որ կան, կարող է էս էլեկտորալ պրոցոսում միգուցե որոշակի՝ քվեների առումով իր համար խնդիրներ առաջացնի»,- Աժ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք դիվանագիտական ֆորումին։
Ընդդիմադիր պատգամավորը ենթադրեց, որ այդ պատճառով է Փաշինյանը խուսափել այցելել Անթալիա՝ շեշտելով, որ պատասխանի այլ տարբերակ չունի։
Արձագանքելով Լրագրողի պնդմանը, թե իր համար անակնկալ է եղել «Հայաստան» դաշինքի ցուցակի 14-րդ տեղում հայտնվելը՝ Դանիելյանն ասաց, որ այդպես չէ, ինքը իր թիմակիցներին ասել է, որ կապ չունի, թե ցուցակի որ համարի ներքո կլինի, կամ կլինի, թե ոչ, միևնույնն է ինքը տանելու է իր պայքարը գործող իշխանությունների դեմ։