Դատախազն այդ հայտարարությունից հետո ճիշտ կանի, մինչև վաղվա նիստն ինքնաբացարկ հայտնի. Սամվել Կարապետյանի պաշտպան
Իրավունք
15:31 14/04/2026
Հայաստան

Դատախազն այդ հայտարարությունից հետո ճիշտ կանի, մինչև վաղվա նիստն ինքնաբացարկ հայտնի. Սամվել Կարապետյանի պաշտպան

Ազգային բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսկացության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով հսկող դատախազ Արգամ Դալլաքյանի՝ Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման ընթացքում հնչած հայտարարությունները խախտումեն անմեղության կանխավարկածի իրավունքը։ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողներին ասաց Կարապետյանի պաշտպան Լիաննա Գասպարյանը։

«Այդ հայտարարություններով դատախազը կոպիտ կերպոց ոտնահարում է Սամվել Կարապետյանի անմեղության կանխավարկածի իրավունքը»,-նշեց նա։

Նա նշեց, որ դատախազն այդ հայտարարությունից հետո ճիշտ կանի մինչև վաղը մեկնարկելիք նիստը ինքնաբացարկ հայտնի։

«Ես խորհուրդ կտամ դատախազին ցուցաբերել քաղաքական արիություն, մինչև դատական նիստերի դահլիճ ներկայանալը  հայտնել ինքնաբացարկ, չմտնել այն ապօրինությունների տալ, որոնք սկսկել են դեռևս 2025 թվականի հունիսի 17-ին։ Սա քրեական վարույթ չէ, սա 135 հատորանոց  դատական իշխանության ղեկավարի կողմից վրեժխնդրություն է, վախի դրսևորում է»,-ասաց փասաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազն այդ հայտարարությունից հետո ճիշտ կանի, մինչև վաղվա նիստն ինքնաբացարկ հայտնի. Սամվել Կարապետյանի պաշտպան