Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հանդիսանալով մեր անվտանգության երաշխավորը, մեզ օգնության չի հասել, իսկ այսօր մեզ մեղադրում է փախնելու մեջ. Արցախցի փաստաբան
«Գործով որպես ներկայացուցիչ և տուժող պատրաստել ենք դիմում, որպեսզի ներկայացնենք գլխավոր դատախազին»,-դատախազության դիմաց ասաց Արցախի Հանրապետության փաստաբանների միության նախագահ Էրիկ Բեգլարյանը, նշելով, որ դիմումի տալ ստորագրել է նաև փաստաբան Անաստաս Իսրայելյանը։
Փաստաբանն ասաց, որ դիմում են գլխավոր դատախազին, որպեսզի նա իր հսկողության տակ վերցնի քրեական գործը։
«Ցանկանում եմ անդրադառնալ մետրոյում զոհված ազատամարտիկի աղջկա նկատմամաբ Նիկոլ Փաշինյանի գռեհիկ պահվածքին։ Կարծում եմ, որ այն մնացել է անպատիժ և հիմա սովորական մարդիկ, տեսնում են, որ իրենց ղեկավարը բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս զոհված ազատամարտիկի աղջկա նկատմամբ՝ նրան անվանելով փախած, այն էլ իր մանկահասակ երեխայի մոտ»,-ասաց Բեգլարյանը և, տարակուսելով, որ Փաշինյանը արցախյան պատերազմում զոհվածի աղջկան է անվանում փախած, հավելեց. «Զարմանալի է, որ նա փախած է անվանում արցախցուն, այն դեպքում երբ ինքն է հրաժարվել օգնության հասնել Արցախին՝ սեպտեմբերի 19-ին հայտարարելով, թե այն իր պատերազմը չէ»։
Փաստաբանն անդրադարձավ երևույթի իրավական կողմից, հայտնելով, որ Հայաստանը եղել է և մնում է Արցախցու միակ երաշխավորը, և ճիշտ չէր այդ պարտականությունը դնել ռուս խաղաղապահների վրա։
«Եթե դու տեսնում ես, որ քո բերած ռուս խաղաղապահը չի գործում, պարտավոր էիր օր առաջ միջոցներ ձեռնարկել և կանգնեցնել այդ առհավիրքը, բայց դու դա չես արել,-հայտարարեց արցախից բռնագաղթած փաստաբանը։
Բեգլարյանը տարակուսեց, որ այդքանից հետո Հայաստանի ղեկավարությունն արցախցիներին մեղադրում է փախնելու մեջ։
«Մենք մնացել ենք մենակ, ինքը հանդիսանալով անվտանգության երաշխավոր, մեզ օգնության չի հասել»,-պնդեց փաստաբանը։
Նա նշեց, որ եթե Գլխավոր դատախազությունը քրեական գործ չհարուցի Նիկոլ Փաշինյանի դեմ, կա մեկ այլ տարբերակ՝ դիմել դատարան։
«Այստեղ ՔՕ 329-րդ հոդվածի 3-րդ մասը բացահայտ առկա է, այսինքը ազգային ատելության շարժառիթով նման խոսույթ է ունեցել»,-ասաց Բեգլարյանը և հավելեց, որ քրգործ չհարուցվելու դեպում՝ քաղհայցով կմտնեն դատարան, որպեսզի պարտադրեն Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրի։