«Հեզբոլլահը» մեկ օրում Իսրայելի դեմ իրականացրել է 75 մարտական գործողություն
Քաղաքական
09:36 14/04/2026
Աշխարհ

«Հեզբոլլահը» մեկ օրում Իսրայելի դեմ իրականացրել է 75 մարտական գործողություն

Երկուշաբթի օրը «Հեզբոլլահ» շարժման զինյալները 75 մարտական ​​գործողություն են իրականացրել Իսրայելի դեմ․ Այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է շարժման մամուլի ծառայությունը։

Շիաական դիմադրության հաղորդագրությունների համաձայն՝ օրվա ընթացքում հետ է մղվել Իսրայելի 22 հարձակողական փորձ, իսկ սահմանից մինչև 20 կիլոմետր շառավղով գտնվող իսրայելական բնակավայրերի վրա իրականացվել է 33 համակցված հարված։ Բացի այդ, հարձակման են ենթարկվել Իսրայելի երկու բանակային բազա, վեց սահմանային ամրոց և Իսրայելի հյուսիսում գտնվող 11 զորանոց։

«Իսլամական դիմադրության մարտիկները Բայադա քաղաքում հարձակվել են թշնամու ուժերի կենտրոնացման վրա՝ օգտագործելով հրետանի»,-«ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է շարժման երկուշաբթի օրը հրապարակված վերջին հայտարարություններից մեկում։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետո «Հեզբոլլահը» դադարեցրեց Իսրայելի դեմ գործողությունները: Ապրիլի 9-ին շիական դիմադրությունը վերսկսեց ռազմական գործողությունները, այն բանից հետո, երբ Իսրայելը նախորդ օրը զանգվածային օդային հարված հասցրեց Բեյրութի և հարավային Լիբանանի քաղաքներին զոհերի թիվը հասցնելով մի քանի հարյուրի:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հեզբոլլահը» մեկ օրում Իսրայելի դեմ իրականացրել է 75 մարտական գործողություն