Դրամների չգործելու ԿԲ-ի արտահայտությունն ու գործողությունը քաղաքացիների աչքին
Տնտեսություն
11:58 14/04/2026

Դրամների չգործելու ԿԲ-ի արտահայտությունն ու գործողությունը քաղաքացիների աչքին

Կենտրոնական բանկը սոցցանցում հիշեցրել էր, «որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից»։

Նկատի ունենալով, որ շատ, ինչպես ԿԲ-ն է նշել՝ «հարգելի քաղաքացիներ» հնարավոր է չեն հետևել այդ մասին ԿԲ նախկին հաղորդագրություններին, ինչպես նաև՝ կարիք կունենան ոչ միայն դրա մասին իմանալուն,, այլև հաղորդման պարզագույն, հասկանալի արտահայտմանը, ԿԲ-ի ֆեյսբուքյան էջում հարցադրում և խորհուրդ եղավ։

- Կբացատրե՞ք ինչ նկատի ունեք «2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում»։ Այսինքն՝ մաշվա՞ծ պիտի լինեն, թե՞ եթե դրանք են, ուրեմն մաշված են։ Կարծում եմ կարելի էր ի սկզբանե առավել հստակ արտահայտվել՝
1. պարտադիր պետք է փոխանակել, ինչի պարտադրումը, սակայն, անժամկետ է
2. առանց փոխանակման դրանք չեն աշխատելու
3. լրացուցիչ՝ եթե ինչ-ինչ խնդիրներ ունեք, կարող եք նախ փոխանակել մաշվածները;

ԿԲ-ի գրառումը նաև կարևոր այլ մեկնաբանություն ունեցավ. «Ափսոս, որ նորմալ թղթադրաները փոխարինվեցին հիմիկվա անդուր, դժգույն, 1000-ը 10000-ից հազիվ տարբերվող թղթադրամներով»։

Այսպիսով՝ հետևյալ թղթադրամները վաղվանից չեն գործելու։
• 500 դրամ (1999 թ., Ալեքսանդր Թամանյան)
• 1000 դրամ (1999, 2001, 2011, 2015 թթ., Եղիշե Չարենց)
• 5000 դրամ (1999, 2003, 2009, 2012 թթ., Հովհաննես Թումանյան)
• 10000 դրամ (2003, 2006, 2008, 2012 թթ., Ավետիք Իսահակյան)
• 20000 դրամ (1999, 2007, 2009, 2012 թթ., Մարտիրոս Սարյան)։

Աշխատանքով և բոլորվին այլ խնդիրներով տարված քաղաքացիները, որ ամենօրյա առևտրի, տաքսիների համար առանձնացրած կլինեն «չարենց», «թամանյան» «թումանյան», վաղը արդեն դրանց փոխանակման առաջ կկանգնեն, ու հավանաբար բանկերում հերթեր կլինեն։ Վաղվանից հետո կմնա 1000 և 10 000 թղթադրամները իրարից տարբերելը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դրամների չգործելու ԿԲ-ի արտահայտությունն ու գործողությունը քաղաքացիների աչքին