Արյունալի հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկի վրա
Իրավունք
13:21 14/04/2026
Տարածաշրջան

Արյունալի հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկի վրա

Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա նահանգում դեռահասը կրակ է բացել դպրոցում և վիրավորել առնվազն 16 մարդու, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների: Արյունալի հարձակումից հետո դեռահասն ինքնասպան է  եղել։

Այս մասին հայտնում է «Ռոյթերզ»-ը՝ վկայակոչելով նահանգապետ Հասան Սիլդակի հայտարարությունները։

Սիլդակի խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել են 10 աշակերտ, չորս ուսուցիչ, ճաշարանի մեկ աշխատակից և մեկ ոստիկան։ 19-ամյա նախկին աշակերտը հարձակման ժամանակ օգտագործել է հրացան, որից հետո վիրավորներին շտապ տեղափոխել են Սիվերեկ շրջանի հիվանդանոց։ Վիրավորներից տասներկուսը հիվանդանոցում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արյունալի հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկի վրա