Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձեռքներդ հեռու պահե՛ք ՀՀ-ում միակ կայուն զարգացող ոլորտից՝ սպորտից․ Հայաստանի Ուշու-Գունֆու ազգային ֆեդերացիայի նախագահ
Հայաստանի Ուշու-Գունֆու ազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Երեկ՝ ապրիլի 13-ին համացանցից տեղեկացանք, որ ինչ-որ ֆեդերացիա «բողոքի նոտա» է հղել ընդդեմ Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի։ Հիմնավորման մեջ առնվազն շատ ծիծաղելի ձևակերպում էին օգտագործել բողոքավորները, թե իբր «ՀԱՕԿ-ը համագործակցության առաջարկ չի անում ֆեդերացիաներին»:
Նախ տեղեկացնեմ, որ ՀԱՕԿ-ի ֆունկցիաների մեջ չի մտնում ֆեդերացիաներին առաջարկություններ անելը, սակայն եթե ֆեդերացիաների կողմից արվում են խելամիտ գործակցության առաջարկներ, ապա դրանց մշտապես ընթացք է տրվում։ Հետևաբար նման հիմնավորում կարող է անել միայն խիստ անգրագետ, իր մասին անհիմն մեծ կարծիք ունեցող անձը։ Ես, որպես մոտ 36 տարի Ուշու մարտարվեստը համակարգող, կառավարող և զարգացնող, ինչպես նաև Ուշու մարտարվեստի հիմնադիր ՀՀ-ում, վստահորեն պնդում եմ, որ չի եղել գոնե մեկ դեպք, երբ ես դիմեմ ՀԱՕԿ-ին խնդրանքով, ցանկությունով կամ առաջարկով և չարժանանամ ուշադրության աջակցության։
Հետևաբար նման «բողոքի նոտան» ուղղակի պատվերով համերգ է հիշեցնում ու առավել քան ակնհայտ է, որ ուղղորդված է ներկա իշխանությունների կողմից։ Հաշվի առնելով վերոշարադրյալը հայտարարում ենք, որ խստագույնս դատապարտում ենք նման կեղծ օրակարգերը։ Ձեռքներդ հեռու պահե՛ք ՀՀ-ում միակ կայուն զարգացող ոլորտից՝ սպորտից։
Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյան»։