Մանկական կերակրման շշեր ու ծծակներ․ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ բողոքի ակցիա է
Իրավունք
19:12 14/04/2026
Հայաստան

Մանկական կերակրման շշեր ու ծծակներ․ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ բողոքի ակցիա է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու համախոհներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի դիմաց։ Նրանք տեղադրում են մանկական կերակրման շշեր և ծծակներ՝ ի նշան Գոհար Ղումաշյանի ձերբակալության, որը երեք անչափահաս երեխաների մայր է։

Ղումաշյանի փոքր երեխան դեռ 2 ամսական չկա, նա  կերակրվում է կրծքով։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ՝ Հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկին՝ Գոհար Ղումաշյանին։

Sputnik–ի տեղեկություններով՝ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանկական կերակրման շշեր ու ծծակներ․ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ բողոքի ակցիա է