Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որևէ իրավական հիմնավորում չի կարող լինել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգելու հարցում․ Մելոյան
Փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում երախտիքի խոսք է հայտնել աջակիցներին։
«Հարգելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, հայրենակիցներ, աջակիցներ, ուժեղ հայեր, մեծագույն երախտիք՝ այս 2 օրերին մեր կողքին գտնվելու համար, իրազեկման,լուսաբանման և աջակցության խոսքերի համար»,-ասաց Մելոյանը։
Նա նաև անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հարուցված վարույթի գործող դատավարության անսպասելի ընդհատմանը՝ ասելով․
«Առանց որևէ հիմնավոր պատճառաբանության նիստը կշարունակվի ապրիլի 17-ին, ժամը 13։30-ին։ Այս պահին գնդակը գտնվում է արդարադատության դաշտում։ Այսօրվա դատական նիստում քննվում էր մեր առաջնորդի խափանման միջոցի հարցը, ու պատահական չէ դատական նիստի արհեստական ընդհատումը։ Երկրում ակտիվ քարոզչական աշխատանքներ են իրականացվում, միջազգային անաչառ դիտորդներն արդեն արձանագրել են, որ մեր քաղաքական ուժի նկատմամբ արհեստական քաղաքական միջամտություններ կան։ Մենք մեր առաջնորդի անազատության դրվագով անհավասար պայմաններում ենք գտնվում և որևէ իրավական հիմնավորում չի կարող լինել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգելու հարցում»։