Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պարարտանյութը կփոխհատուցվի, բայց յուրաքանչյուր պարկի համար մինչև 3 հազ դրամը՝ հաշվի առնելով մեր ֆինանսական սահմանափակումները. Պապոյանը
«Վերջին օրերին պարարտանյութերի գների աճ է նկատվում, որը մեծ անհանգստություն է առաջացրել գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին»-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, որից բացակայում էր ընդդիմությունը, հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Էսթեր Այվազյանը։
Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ կառավարության հերթական նիստին, որը տեղափոխվել է ուրբաթ, կընդունվի որոշման նախագիծ, ըստ որի կառավարությունը կաջակցի քաղաքացիներին։
«Ինչպես գիտեք, աշխարհաքաղաքական բարդություններով պայմանավորված, ամբողջ աշխարհում, ոչ միայն մեր տարածաշրջանում պարարտանյութի գները զգալի աճ են արձանագրել և այն նաև մեր շուկայում է արձանագրված»,-հայտարարեց նախարարը։
Տեղեկացնելով, որ կառավարությունը որոշել է այդ հարցում աջակցել, ինչպես նախկինում արդեն արել է մեկ անգամ՝ հավելեց. « 8 հազար դրամը գերազանցող գումարը կառավարությունը կփոխհատուցի, բայց ոչ ավել քան պարկի համար 3 հազար դրամը հաշվի առնելով մեր ֆինանսական սահմանափակումները, որոնք կան այս պահին»։
Պապոյանը հայտնեց, որ փոխհատուցումը կսկսվի կառավարության նիստում որոշումն ընդունելուց հետո։