Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը կապիտուլյացիայի չի ենթարկվի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին Դանիել Դևիսի հետ հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը։
«Մենք պետք է հասկանանք, որ երբ մարդկանց դժվար իրավիճակից դուրս գալու այլ տարբերակներ չես տալիս, նրանք կկռվեն։ Եվ հիմա մենք իմացանք, որ իրանցիները չեն հանձնվի։ USS Missouri ռազմանավի վրա, որտեղ Թրամփը կժամանի, հանձնվել չի լինի, ընդունման արարողություն չի լինի։ Դա տեղի չի ունենա», - պնդել է նա։
Նրա խոսքով, եթե Միացյալ Նահանգները փորձի Իրանին ստիպել վայր դնել զենքը՝ հարվածելով կարևորագույն ենթակառուցվածքներին, Իսլամական Հանրապետությունը կպատասխանի՝ ոչնչացնելով նմանատիպ կարևոր նշանակետեր Պարսից ծոցի այլ երկրներում, ինչը, վերջին հաշվով, երկար ժամանակով կաթվածահար կանի տարածաշրջանը։
«Ամբողջ աշխարհը կտուժի դրանից», - եզրափակել է փորձագետը։
Չորեքշաբթի օրը ամերիկացի առաջնորդը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կարող է մեկ ժամում ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները, բայց չի ցանկանում դիմել նման միջոցառումների։