Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
18:39 15/04/2026
Հայաստան
Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին հայտնում են ՀԱԿ-ից։
«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա»,- ասվում է հաղորդագրությունում։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder