Պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր կուզեն ավելի մրցունակ լինել, թեկուզ Ադրբեջանի տարածքում. Խաչատուր Սուքիասյան
Քաղաքական
15:27 15/04/2026
Հայաստան

Պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր կուզեն ավելի մրցունակ լինել, թեկուզ Ադրբեջանի տարածքում. Խաչատուր Սուքիասյան

«Եթե գնային քաղաքականությունը լավ լինի, մեր ընտանիք չէ, ցանկացած ընտանիք կուզի, որպեսզի ինքն ավելի մրցունակ լինի»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին՝ «ձեր ընտանեկան բիզնեսները դիտարկո՞ւմ են Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանել, թե՞ ոչ»։

Նա նշեց, որ պաշտպանելու է այն մարդկանց, ովքեր կուզեն ավելի մրցունակ լինել թեկուզ Ադրբեջանի տարածքով։

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում չընդգրկվելուն, Սուքիասյանն ասաց. «Չառաջադրվելն իմ որոշումն է եղել, քաղաքական թիմի հետ չեմ քննարկել։ Չեմ ուզում, համարում եմ, որ ժամանակն ավելորդ տեղն է ծախսում:

Ես մի մանդատ ունեի, մի կոճակ: Ես ասում եմ՝ իշխանությունը չլինի հարուստ մարդկանց: Մանդատ կարող է փորձով ինչ-որ մեկը գալ, պիտանի լինել, ինչո՞ւ ոչ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր կուզեն ավելի մրցունակ լինել, թեկուզ Ադրբեջանի տարածքում. Խաչատուր Սուքիասյան