Իսկ ԿԸՀ Անդամները քաղաքականապե՞ս են անօգուտ
Քաղաքական
12:12 15/04/2026

Իսկ ԿԸՀ Անդամները քաղաքականապե՞ս են անօգուտ

Ուսումնասիրելով ԿԸՀ պաշտոնական էջում որպես Անդամ գրանցվածների կենսագրությունները, նրանց կուսակցական լինելու (երբևէ) նշում չգտա։ Չէր նշված նաև, թե որ կուսակցությունների կամ դաշինքների նկատմամբ են տրամադրված։

«ԿԸՀ-ն ունի՞ գրառում, թե որ կըհականը որ կուսակցությունից է, կամ՝ ինչպիսի նախընտրություններ ունեն կուսակցությունների և դաշինքների նկատմամբ»։

Այսօր ԿԸՀ ֆեյսբուքյան էջում հայտնվեց ԿԸՀ գրառում. «Հարգելի՛ քաղաքացիներ

Հերթական անգամ հիշեցնում ենք, որ ԿԸՀ-ն ապաքաղաքական մարմին է, որը պատասխանատու է ընտրությունների կազմակերպման և իրականացման համար։

Կոչ ենք անում ԿԸՀ հարթակում որևէ քաղաքական միավորի, գործչի վերաբերյալ վիրավորական, զրպարտչական բնույթի մեկնաբանություններ չգրել։ Դրանք հեռացվելու են՝ առանց քննարկումների»։

Թերևս հարցս  նոր հարց էլ առաջացրեց՝ ԿԸՀ հարթակում քաղաքական միավորն էլ, գործիչն էլ կըհականնե՞րն են։  

Եթե նույնիսկ կըհական դառնալու համար անդամները կուսակցություններից դուրս են եկել, դարձել են անկուսակցական, մեկ է՝ ընտրելու իրավունքից զրկված չեն։  

Մի հարց էլ է ծագում՝ եթե կըհականները համարում են, որ ՀՀ քաղաքացիները չպետք է իմանան, թե իրենք որ կուսակցությունից են, կամ որ կուսակցությունից են եղել, ապա դա նշանակում է ՀՀ քաղաքացիների իրավունքները սահմանափակել։

Ի դեպ՝ վիրավորանք է սա էլ, թե չէ՝ հայերենով «ԿԸՀ Անդամ» չպիտի նշված լինի, այլ՝ «ԿԸՀ անդամ». Անդամը եթե օրենքով նախատեսված է մեծատառով գրել, հարգանք չի ավելացնում։

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսկ ԿԸՀ Անդամները քաղաքականապե՞ս են անօգուտ