Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Հնարավոր է ՔՊ-ն որոշակի փոփոխությունների ենթարկի նախընտրական ցուցակի արդեն հրապարակված տարբերակը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեև սկսվել է հունիսի 7-ի ընտրությունների առաջադրումների փուլը, սակայն իշխող «Քաղպայմանագրում» դեռ քննարկում են իրենց նախընտրական ցուցակը և հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկեն արդեն հրապարակված տարբերակը։ «Անձեռնմխելի» է համարվում առաջին 50 համարը: Ի դեպ, օրենքի պահանջն է, որ առաջին 30-ը պետք է հաստատվի համագումարում, սակայն վարչությունը որոշել է, որ կարող են 50 համարից հետո գտնվողների միջև տեղափոխություններ կատարել։
Երկրորդ 50-յակում փոփոխությունը կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո որոշել են, որ Փաշինյանը միանձնյա է որոշելու` ով որտեղ լինի։ ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով, շատ հայտնի ՔՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ տարբերվում են, այսպես կոչված, առաջատարներից: Մեկը, օրինակ, գործող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն է՝ 96-րդ տեղում, կամ Մարիա Կարապետյանը և այլք։ Մեր տեղեկություններով, մինչև ապրիլի 17-ը վերջնական տեսքի կբերվի իշխող ուժի ցուցակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։