Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել 2022-ից հետո. Փաշինյան
«Մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշվետու լինել, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել վերջին տարիներին։ Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առիթով, Հանրապետության հրապարակում կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել 2022 թվականից հետո»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց. «Հանդեսը, սպառազինության ցուցադրություն... այն ինչ ուզում ենք քողարկել, կքողարկենք, այն, ինչ ուզում ենք մարդիկ չտեսնեն, կնայեն-կնայեն և չեն տեսնի»։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ նախորդ 3 տարիների ընթացքում իրենք Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի համար 170 միլիարդ դրամի պատվեր են տեղադրել ռազմաարդյունաբերական համալիրում։