Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես իմ հագի նասկին տալիս եմ Անդրանիկ Քոչարյանին. Ակցիա՝ ԱԺ ընդունարանում
Զոհված, անհետ կորած զինծառայողների հարազատները ԱԺ ընդունարանում են՝ պահանջելով հրապարակել 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Ընդունարանում նրանք հանդիպեցին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։
«Անդրանիկ Քոչարյանից ոչ մի սպասելիք չունեմ, նա չի կարող բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Ինչո՞ւ չեն հրապարակում։ Հրապարակելու բան չունեն, չեն կարողացել ոչինչ բացահայտել, բովանդակային իմաստով դատարկ էջեր են»,- ասաց Թ.Թովմասյանը։
Նա նշեց, որ ինքը չի վստահում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։
«Մեր գործընկերներից Տիգրանը կարդացել է այդ զեկույցը, հարցազրույց է տվել ու ասել՝ ոնց որ «Հայկական ժամանակի» հրապարակումները լինեին։ Ես Անդրանիկ Քոչարյանի ազնվությանը, քաղաքական անաչառությանը չեմ հավատում, հույս չեմ կապում այդ հանձնաժողովի զեկույցի հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև նշեց, որ ամեն ինչ որոշում է Նիկոլ Փաշինյանը. «Նա և պատգամավոր է, և նախարար, և դատավոր, և դատախազ, և ընդդիմադիր»։
Ակցիայի մասնակիցներից մեկը հենց ԱԺ ընդունարանում հանեց իր գուլպաներից մեկն ու ասաց, որ այն տալիս է Անդրանիկ Քոչարյանին. «Իմ նասկին տալիս եմ Անդրանրի Քոչարյանին։ Մեր ապրածն ու իրենց ապրածը տարբեր են, մեր հագի նասիկները ձեր ապրած կյանքից մաքուր է։ Անկեղծ եմ ասում։ Որ ծնողը կողմ է ինձ հետ, կարող է իր նասկին բերի ու դնի այստեղ»։
Մի քանի ծնողներ միացան այդ ակցիային՝ իրենց գուլպաները թողնելով ԱԺ ընդունարանում։